YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 23

23
- 6 -
1Երբ որ իշխանի հետ ուտելու նստես, ո՛ւշ դիր, թե ի՛նչ կա առաջիդ։
2Եվ դանա՛կ դիր կոկորդիդ, եթե մեծ ախորժակի տեր ես։
3Նրա խորտիկները մի՛ ցանկացիր, որովհետև նրանք խաբեության հաց են։
- 7 -
4Մի՛ տքնիր հարստանալու համար, ըմբռնողությո՛ւն ունեցիր դրանից հրաժարվելու.
5Աչքերդ կսևեռես հարստության վրա, բայց արդեն այն չկա. այն իր համար թևեր է շինում և արծվի պես երկինք թռչում։
- 8 -
6Ագահ մարդու հացը մի՛ կեր և նրա խորտիկները մի՛ ցանկացիր։
7Որովհետև նա նման է ներքուստ հաշվարկողին, այնպիսին է. քեզ կասի. «Կե՛ր և խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ։
8Այն պատառդ, որ կերել ես, կփսխես և այն քաղցր խոսքերդ վատնած կլինես։
- 9 -
9Անմիտի ականջներին մի՛ խոսիր, որովհետև նա կանարգի քո լրջմիտ խոսքերը։
- 10 -
10Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանաքարը և որբի արտերի մեջ մի՛ մտիր։
11Որովհետև նրանց փրկարարը#23.11 Կամ վրեժխնդիրը։ զորավոր է. նա ի՛նքը կստանձնի նրանց դատը քո դեմ։
- 11 -
12Սիրտդ խրատի՛ տուր և ականջներդ՝ գիտության խոսքերի։
- 12 -
13Խրատը երեխային մի՛ խնայիր, որովհետև եթե նրան գավազանով ծեծես, չի մեռնի։
14Դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից։
- 13 -
15Որդյա՛կ իմ, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա,
16Իմ անձը#23.16 Բռց. երիկամներս։ կցնծա, երբ քո շրթունքներն ուղղամտորեն խոսեն։
- 14 -
17Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ ամեն օր Տիրոջ երկյուղի մե՛ջ եղիր։
18Հիրավի մեկ ապագա կա, և քո հույսը չպիտի կտրվի։
- 15 -
19Լսի՛ր, որդյա՛կ իմ, և իմաստո՛ւն եղիր և քո միտքը ուղիղ ճանապարհի մե՛ջ պահիր։
20Գինեմոլների մեջ մի՛ եղիր և ոչ էլ որկրամոլությամբ միս ուտողների.
21Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի թշվառանան, իսկ քնկոտությունը պատառոտած հագուստներ կհագցնի։
- 16 -
22Լսի՛ր քո հորը, որ քեզ ծնել է, և մի՛ անարգիր քո մորը, երբ ծերանա։
23Ճշմարտությունը գնի՛ր և մի՛ ծախիր. գնի՛ր նաև իմաստությունը, խրատը և ըմբռնումը։
24Արդարի հայրն անշուշտ պիտի հրճվի, իմաստունի ծնողը նրանով պիտի ուրախանա։
25Հայրդ ու մայրդ թող ուրախանան, և թող հրճվի քեզ ծնողը։
- 17 -
26Սիրտդ ի՛նձ տուր, որդյա՛կ իմ, և քո աչքերը թող հառեն իմ ճանապարհներին։
27Որովհետև պոռնիկը խոր փոս է, իսկ անառակ կինը՝ նեղ ջրհոր։
28Նա հիրավի ավազակի պես դարան է մտնում և մարդկանց մեջ ավելացնում անհավատարիմներին։
- 18 -
29Ո՞ւմն է վայը, ո՞ւմն է վույը, ո՞ւմն են կռիվները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են առանց պատճառի վերքերը, ո՞ւմ են կարմրատակած աչքերը։
30Նրանցը, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանցը, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու։
31Մի՛ նայիր գինուն, որ երբ կարմիր է, երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում#23.31 Բռց. ուղիղ է գնում։.
32Նա վերջում օձի պես կկծի և իժի պես կխայթի։
33Աչքերդ արտասովոր բաներ կտեսնեն, իսկ միտքդ նենգ բաներ կխոսի.
34Ծովի մեջտեղում պառկողի նման և կայմի գագաթին պառկողի նման կլինես։
35 Կասես. «Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել#23.35 Բռց. հիվանդացել։, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափվելու. դարձյալ խմիչք պիտի փնտրեմ»։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 23: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy