Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15

15
Ուխտի տապանակը փոխադրելու պատրաստությունը
1 Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։ 2Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։
3Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։ 4Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին ու ղևտացիներին. 5Կահաթի որդիներից՝ Ուրիել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի, 6Մերարիի որդիներից՝ Ասայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի, 7Գերսոնի որդիներից՝ Հովել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի, 8Եղիսափանի որդիներից՝ Սեմայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի, 9Քեբրոնի որդիներից՝ Եղիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի, 10Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։
11Դավիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Եղիելին, Ամինադաբին 12և ասաց նրանց. «Դուք եք ղևտացիների տոհմերի գլխավորները. սրբագործե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որպեսզի Իսրայելի Տեր Աստծու տապանակը բարձրացնեք դրա համար իմ պատրաստած տեղը, 13որովհետև սկզբում ձեր այստեղ չլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։
14Քահանաներն ու ղևտացիները սրբագործեցին իրենց անձերը, որ բարձրացնեն տանեն Իսրայելի Տեր Աստծու տապանակը։ 15Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։
16Դավիթը պատվիրեց ղևտացի իշխաններին, որ իրենց եղբայրներից երգիչներ նշանակեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով և ծնծղաներով, որպեսզի բարձրաձայն ուրախ երգեր հնչեցնեն։ 17Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։ 18Ապա նրանց հետ նրանց երկրորդ դասի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Հազիելին, Սեմիրամոթին, Հեքիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիելին։ 19Երգիչներ Եմանը, Ասափն ու Եթանը՝ պղնձե ծնծղաները հնչեցնելու համար, 20Զաքարիան, Ազիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Ուննին, Եղիաբը, Մաասիան և Բանեան բարձր ձայնի համար տավիղներ ունեին։ 21Մատաթիան, Եղիփաղեն, Մակենիան, Աբդեդոմը, Հեիելը և Ազազիան քնարներ ունեին թավ ձայնով երգեցողությունն առաջնորդելու համար։ 22Ղևտացիների#15.22 Կամ բեռնակիրների։ երգեցողության գլխավորն էր Քոնոնիան, որ սովորեցնում էր երգելը, որովհետև նա հմուտ էր։ 23Բարաքիան և Եղկանան տապանակի դռնապաններն էին։ 24Սաբանիա, Հոսափատ, Նաթանայել, Ամեսայի, Զաքարիա, Բանեա և Եղիազար քահանաները փողեր էին հնչեցնում Աստծու տապանակի առաջ։ Աբդեդոմն ու Հեիան տապանակի դռնապաններն էին։
Ուխտի տապանակը փոխադրվում է Երուսաղեմ
(Բ Թագ. 6.12-22)
25Այսպես Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդոմի տնից ուրախությամբ վեր տանելու։ 26Երբ Աստված օգնեց Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այն ժամանակ յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։ 27Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել, նույնպես և տապանակը կրող բոլոր ղևտացիները, երգիչներն ու երգիչների հետ Քոնոնիան՝ երգիչների գլխավորը։ Դավթի վրա քաթանե մի եփուդ կար։ 28Ամբողջ Իսրայելը տանում էր Տիրոջ ուխտի տապանակը ուրախ աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով և հնչուն ծնծղաներով, տավիղներով ու քնարներով։ 29Երբ Տիրոջ ուխտի տապանակը հասավ Դավթի քաղաքը, այն ժամանակ Սավուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց և տեսավ, որ Դավիթ թագավորը պարում ու ցատկոտում է, և իր սրտում արհամարհեց նրան։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում