YouVersion Logo
Search Icon

ԵՐԳ ԵՐԳՈՑ 8

8
1Երանի՜ թե ինձ եղբայր լինեիր՝ մորս ստինքը ծծած. քեզ դրսում գտնեի, համբուրեի, ու ինձ չանարգեին։
2Քեզ կտանեի, կմտցնեի իմ մոր տունը#8.2 Կամ ինձ ծնողի ներքնասենյակը (հմմտ. 3.4, 6.9, 8.5, դու ինձ կսովորեցնեիր. քեզ իմ հոտավետ գինուց կխմեցնեի, իմ նռան օշարակից։
3Նրա ձախ ձեռքը թող գլխիս տակ լիներ, իսկ աջը գրկեր ինձ։
4Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք իմ սիրուհուն, մինչև որ ինքը չբարեհաճի։
Վեցերորդ երգ
5Ո՞վ է սա, որ բարձրանում է անապատից՝ հենված իր սիրեկանին։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. քեզ քո մայրն այնտեղ հղացավ, այնտե՛ղ հղացավ քեզ քո ծնողը։
6Ինձ կնիքի պես սրտիդ վրա՛ դիր, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը. դժոխքի պես դաժան է եռանդը. նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։
7Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան։
8Մենք մի քույր ունենք, որ ստինքներ չունի. նրա համար խոսված օրը ի՞նչ անենք մեր քրոջ համար։
9Եթե նա պարիսպ է, նրա վրա արծաթե մի զրահ, աշտարակ շինենք, և եթե նա դուռ է, նրան եղևնափայտի տախտակով պատենք։
10Ես պարիսպ եմ, և իմ ստինքներն աշտարակների նման են. ուրեմն նրա աչքերում խաղաղություն գտածի պես կլինեմ։
11Սողոմոնը Բաղաամոնում մի այգի ուներ. այդ այգին հանձնեց պահապաններին. ամեն մեկը նրա պտղի դիմաց հազար արծաթ էր բերելու։
12Իմ այգին, որ իմն է, իմ առջևում է. հազարը քեզ, ո՛վ Սողոմոն, իսկ երկու հարյուրը՝ նրա պտուղը պահողների համար։
13Ո՛վ պարտեզների մեջ նստող, ընկերներդ լսում են քո ձայնը. «Ի՛նձ էլ թույլ տուր լսել»։
14Վազի՛ր, ո՛վ իմ սիրեկան, նմա՛ն եղիր այծյամին կամ եղնիկների ձագին համեմաբույր սարերի վրա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy