YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 92

92
Փառաբանության երգ
Սաղմոս. երգ։ Շաբաթ օրվա համար։
1Բարի է Տիրոջից գոհանալը, սաղմոս ասելը քո անվանը, ո՛վ Բարձրյալ։
2Առավոտից քո ողորմությունը պատմելը և գիշերը՝ քո ճշմարտությունը.
3Տասը լար ունեցող նվագարանով և սաղմոսարանով՝ քնարի հետ օրհնության ձայնով,
4Որովհետև դու, Տե՛ր, ուրախացրիր ինձ քո գործերով. ցնծում եմ քո ձեռքի գործերով։
5Ո՜վ Տեր, որքա՜ն մեծ են քո գործերը. անչափ խոր են քո մտքերը.
6Հիմար մարդը չի իմանում, և անմիտը չի հասկանում դա։
7Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։
8Բայց դու, Տե՛ր, բարձր ես հավիտյան։
9Որովհետև ահա քո թշնամիները, Տե՛ր, ահա քո թշնամիները պիտի կորչեն, և պիտի ցրվեն բոլոր անօրենություն գործողները։
10Բայց իմ եղջյուրը պիտի բարձրացնես մի եղջերուի եղջյուրի պես. ես օծված եմ նոր յուղով։
11Եվ իմ աչքը պիտի նայի իմ թշնամիներին, և ականջս պիտի լսի այն չարագործների մասին, որոնք ոտքի են ելել իմ դեմ։
12Արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանի մայրու նման։
13Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի բուսնեն մեր Աստծու սրահներում.
14Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն,
15Որ պատմեն, թե ուղիղ է Տերը՝ իմ Վեմը, և անիրավություն չկա նրա մեջ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy