YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 90

90
Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը
1Ո՜վ Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար։
2Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն դու ես Աստվածը։
3Դու մարդուն փոշի ես դարձնում և ասում. «Նորից փոշի՛ դարձեք, մարդկա՛նց որդիներ»։
4Որովհետև հազար տարին քեզ համար մեկ օրվա պես է, որ երեկ անցավ, և մի պահի պես է գիշերվա մեջ։
5Դու նրանց հեղեղի պես քշում ես, և նրանք վերանում են. խոտի պես են, որ կանաչում է առավոտյան։
6Առավոտյան կանաչում է ու անցնում, երեկոյան կտրվում է և չորանում։
7Արդարև, մաշվեցինք քո բարկությունից և քո ցասումից խռովվեցինք։
8Մեր անօրենությունները դրեցիր քո առջև, մեր ծածուկ մեղքերը՝ քո լույսի մեջ,
9Արդարև, մեր բոլոր օրերը փչանում են քո բարկությունից, մեր տարիներն անցկացնում ենք մի հառաչանքի պես։
10Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։
11Ո՞վ գիտի քո բարկության զորությունը և քո ցասումը՝ քեզնից վախի համեմատ։
12Սովորեցրո՛ւ մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։
13Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Խղճա՛ քո ծառաներին։
14Քո ողորմությամբ կշտացրո՛ւ մեզ առավոտից, որ ցնծանք և ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերին։
15Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ տրտմեցրիր մեզ, այն տարիների չափով, որ նեղություն տեսանք։
16Թող քո ծառաների գործը երևա, և քո փառքը՝ նրանց որդիներին։
17Եվ մեր Աստծու վայելչությունը թող լինի մեզ վրա, և մեր ձեռքի գործերը հաստատի՛ր մեզ համար. մեր ձեռքի գործերը հաստատի՛ր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy