YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 5

5
Պահպանության աղոթք
Երգողների գլխավորին։ Նխիլոթի վրա#Սրինգների վրա։։ Դավթի սաղմոս։
1Տե՛ր, ակա՛նջ դիր իմ խոսքերին և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին։
2Ուշադրությամբ լսի՛ր իմ աղաղակի ձայնը, ո՛վ իմ Թագավոր և իմ Աստված, որովհետև քեզ եմ աղաչում։
3Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ,
4Որովհետև դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի քեզ մոտ։
5Ամբարտավանները չեն մնա քո աչքի առաջ. դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։
6Դու կկորցնես սուտ խոսողներին. Տերը գարշում է արյունահեղ և նենգավոր մարդուց։
7Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը և քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։
8Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ իմ թշնամիների պատճառով, հարթի՛ր քո ճանապարհն իմ առջև,
9Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։
10Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, թող վայր ընկնեն իրենց խորհուրդներով. իրենց բազում ամբարշտությունների համար դե՛ն գցիր նրանց, որովհետև ապստամբեցին քո դեմ։
11Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որովհետև դու պահպանում ես նրանց. թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։
12Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy