YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 48

48
Սիոն. Աստծու քաղաքը
Երգ. Կորխի որդիների սաղմոս։
1Մեծ է Տերը և խիստ օրհնյալ մեր Աստծու քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա։
2Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։
3Աստված ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։
4Որովհետև ահա հավաքվեցին թագավորները. եկան ու անցան իրար հետ։
5Նրանք տեսան և զարմացան, խուճապի մատնվեցին և շուտով փախան։
6Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։
7Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։
8Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված հաստատում է այն մինչև հավիտյան։ (Սելա)։
9Ո՜վ Աստված, մենք քո ողորմության մասին ենք մտածում քո տաճարի մեջ։
10Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։
11Թող ուրախ լինի Սիոն լեռը, և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստանների համար։
12Գնացե՛ք Սիոնի չորս կողմով, պտտվե՛ք նրա շուրջը և հաշվեցե՛ք նրա աշտարակները։
13Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է,
14Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy