YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 39

39
Տառապող մարդու խոստովանությունը
Երգողների գլխավորին. Իդիթունին։ Դավթի սաղմոս։
1Ես ասացի. «Իմ ճանապարհները պահեմ լեզվով մեղանչելուց. սանձ դնեմ իմ բերանին, քանի դեռ ամբարիշտն իմ առջևում է»։
2Բերանս փակեցի պապանձվելով. բարի բանից էլ լուռ մնացի, և ցավս շատ գրգռվեց։
3Սիրտս տաքացավ իմ մեջ. մտածելիս կրակ էր վառվում ինձանում, և ես խոսեցի իմ լեզվով։
4Տե՛ր, ինձ ցո՛ւյց տուր իմ վախճանը և իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն. թող որ իմանամ, թե ինչպես անցավոր եմ ես։
5Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ. որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։
6Իրապես ստվերի պես է ման գալիս մարդը. զուր տեղն է հոգս քաշում. հավաքում է և չգիտի, թե ով պիտի վերցնի այն։
7Եվ հիմա ինչի՞ սպասեմ, ո՜վ Տեր, իմ հույսը քեզ վրա է։
8Փրկի՛ր ինձ իմ բոլոր անօրենություններից. հիմարի նախատինք մի՛ դարձրու ինձ։
9Ես լուռ եմ մնում, չեմ բացում իմ բերանը, որովհետև այդ դու ես արել։
10Քո պատուհասը հեռացրո՛ւ ինձնից. ես խորտակվել եմ քո ձեռքի զարկելուց։
11Երբ հանդիմանությամբ մարդուն խրատում ես իր անօրենությունների համար, ապա ոչնչացնում ես նրա գեղեցկությունը, ինչպես ցեցը. հիրավի, ունայն է ամեն մարդ։ (Սելա)։
12Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին. լուռ մի՛ մնա իմ արտասուքի դեմ, որովհետև ես պանդուխտ եմ քո առաջ և հյուր, ինչպես իմ բոլոր նախահայրերը։
13Թո՛ւյլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել և ոչնչացել։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy