YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 121

121
Տերը՝ մեր Պաշտպանը
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։
2Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։
3Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։
4Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։
5Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։
6Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։
7Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։
8Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy