YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 29

29
1 Հաճախ հանդիմանություններ ստացող մարդը, եթե պնդացնի իր պարանոցը, հանկարծ կջախջախվի և բժշկություն չի գտնի։
2Երբ բազմանում են արդարները, ժողովուրդն ուրախանում է, բայց երբ անիրավն է իշխում, ժողովուրդը հառաչում է։
3Իմաստություն սիրող մարդն ուրախացնում է իր հորը, բայց պոռնիկների ընկեր եղող մարդը փչացնում է ունեցվածքը։
4Թագավորն իրավունքով հաստատում է երկիրը, բայց կաշառակեր մարդը կործանում է այն։
5Իր հարևանին շողոքորթող մարդը ցանց է փռում նրա քայլերի համար։
6Չար մարդն իր հանցանքի որոգայթի մեջ կբռնվի, բայց արդարը ցնծում է և ուրախանում։
7Արդարը գիտի աղքատների իրավունքը, բայց անիրավ մարդը գիտություն չունի։
8Ծաղր անող մարդիկ քաղաք կբռնկեցնեն, բայց իմաստունները բարկությունը կկասեցնեն։
9Երբ իմաստուն մարդը դատի մեջ մտնի հիմարի հետ, հանգիստ չի ունենալու, զայրանա էլ, ծիծաղի էլ։
10Արյունարբու մարդիկ ատում են պարկեշտին, բայց ուղղամիտները փնտրում են նրա անձը#29.10 Կամ ուզում են վերջ դնել ուղղամիտների կյանքին։։
11Անմիտն իր սրտի ամբողջ եղածը դուրս է տալիս, բայց իմաստունն այն հանդարտությամբ ետ է պահում։
12Եթե իշխանավորը սուտ խոսքերի է ականջ դնում, նրա բոլոր սպասավորներն անիրավ կլինեն։
13Աղքատը և բռնավորը ընդհանուր մի բան ունեն. երկուսի աչքերին էլ լույս տվողը Տերն է։
14Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը մշտապես հաստատուն կմնա։
15Գավազանը և հանդիմանությունն իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված տղան անարգանք կբերի իր մորը։
16Երբ բազմանում են անիրավները, հանցանքը շատանում է, բայց արդարները նրանց վայր ընկնելը կտեսնեն։
17Խրատի՛ր որդուդ, որպեսզի քեզ հանգստացնի և քո հոգին զվարճացնի։
18Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա. բայց ով պահի օրենքը, երանելի կլինի։
19Խոսքերով չի խրատվի այն ծառան, որն ըմբռնում է, բայց չի գործադրում#29.19 Բռց. պատասխանում։։
20Իր խոսքերի մեջ շտապող մարդ տեսնո՞ւմ ես. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։
21Ով որ իր ծառային պատանեկությունից շփացնի, կհանդիպի ապերախտության։
22Բարկացող մարդը կռիվ է հրահրում, և ցասկոտ մարդը շատ հանցանք կունենա։
23Մարդու ամբարտավանությունը նրան կնվաստացնի, բայց հեզահոգին փառքի կարժանանա։
24Գողի հետ հանցակիցն իր անձն ատում է. նա երդվում է, բայց հետո բան չի հայտնում։
25Վախը մարդուն որոգայթի մեջ կգցի, բայց Տիրոջն ապավինողը ապաստան կունենա։
26Շատերն իշխանավորի երեսը կփնտրեն, բայց մարդու իրավունքը Տիրոջից է։
27Անօրեն մարդը զզվելի է արդարներին, բայց անիրավի համար զզվելի է ուղղամտությամբ ընթացողը։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 29: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy