YouVersion Logo
Search Icon

ՀՈԲ 42

42
1Հոբը պատասխանեց Տիրոջն ու ասաց.
2«Գիտեմ, որ ամեն բան կարող ես անել, ու քո մտադրությունը չի կարելի շեղել։
3Ինքն ո՞վ է, որ խորհուրդն անգիտությամբ պահի։ Իրոք, խոսել եմ, բայց չեմ հասկացել. ինձ համար սքանչելի են եղել, ու ես չեմ իմացել։
4Խնդրում եմ, լսի՛ր, և ես պիտի խոսեմ։ Քեզ հարցնում եմ, և դու պատասխան պիտի տաս ինձ։
5Ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։
6Դրա համար իմ անձն արհամարհում եմ և հողի ու մոխրի վրա զղջում»։
7Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիփազ Թեմանացուն ասաց. «Իմ բարկությունը բորբոքվել է քեզ վրա և քո երկու ընկերների վրա, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։ 8Ուրեմն հիմա ձեզ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ առեք, իմ ծառա Հոբի մո՛տ գնացեք և ձեզ համար ողջակե՛զ մատուցեք, ու իմ ծառա Հոբը թող ձեզ համար աղոթի, որովհետև իր աղոթքն եմ ընդունում, որպեսզի ձեզ ձեր անմտության համեմատ չհատուցվի, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք»։
9Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին գնացին և արեցին, ինչպես որ Տերն ասել էր իրենց։ Եվ Տերը Հոբի աղոթքն#42.9 Եբր. երեսը։ ընդունեց։
10Տերը Հոբի հարստությունը վերականգնեց, երբ նա իր ընկերների համար աղոթեց։ Տերը նաև Հոբի ամբողջ ունեցվածքը կրկնապատիկ ավելացրեց։ 11Այն ժամանակ նրա բոլոր եղբայրներն ու քույրերը, նրա բոլոր ծանոթները նրա մոտ եկան և նրա տանը հետը հաց կերան։ Նրան ցավակցելով մխիթարում էին այն բոլոր փորձությունների համար, որ Տերը բերել էր նրա վրա։ Յուրաքանչյուրը նրան մի արծաթ և մի ոսկի օղ տվեց։ 12Տերը Հոբի վերջը նրա սկզբից ավելի օրհնեց։ Սա տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ ու հազար մատակ էշ ունեցավ։ 13Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ունեցավ։ 14Մի աղջկա անունը Եմիմա, երկրորդի անունը Կասիա և երրորդի անունը Կերեն-Հափուք դրեց։ 15Այն երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ կանայք չէին գտնվի։ Նրանց հայրը նրանց իրենց եղբայրների հետ ժառանգություն տվեց։
16Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։
17Եվ Հոբը մեռավ ծերացած ու օրերից կշտացած։

Currently Selected:

ՀՈԲ 42: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy