YouVersion Logo
Search Icon

ԱՄԲԱԿՈՒՄ 3

3
Ամբակումի աղոթքը
1Ամբակում մարգարեի աղոթքը մեղեդիներով։#3.1 Կամ Շիգիոնոթ։
2Ո՛վ Տեր, լսեցի այն, ինչ հայտնեցիր, և վախեցա։ Այս տարիներում վերանորոգի՛ր այն, ո՛վ Տեր. տարիների մեջ գիտենա՛լ տուր և բարկության մեջ գթությո՛ւն հիշիր։
3Աստված Թեմանից եկավ, Սուրբը՝ Փարան սարից (Սելա). նրա փառքը ծածկեց երկինքը, և նրա գովաբանությամբ լցվեց երկիրը։ 4Նրա պայծառությունը լույսի պես էր, ճառագայթներ ուներ, և այնտեղ էր ծածկված նրա զորությունը։ 5Նրա առաջից ժանտախտն էր գնում, նրա ոտքերի հետևից հրատագնապ տենդ էր դուրս գալիս։ 6Նա կանգնեց և չափեց երկիրը, նայեց և դողացրեց ազգերին, և փշրվեցին վաղեմի լեռները, խոնարհվեցին դարավոր բլուրները. հավիտենական է նրա ընթացքը։
7Տագնապի մեջ տեսա Քուշանի վրանները, սարսվեցին Մադիամի երկրի վարագույրները։ 8Մի՞թե գետերի վրա ես բարկացել, ո՛վ Տեր, կամ գետերի վրա՞ ես զայրացել, քո ցասումը ծովի՞ դեմ է, որ հեծնեցիր ձիերիդ՝ փրկության կառքերիդ։ 9Բոլորովին մերկացավ քո աղեղը՝ ցեղերին տված քո երդումների և խոսքի համեմատ (Սելա). գետերով ճեղքեցիր երկիրը։ 10Լեռները քեզ տեսան և դողացին, ջրհեղեղները հոսեցին. անդունդը տվեց իր ձայնը և դեպի վեր բարձրացրեց ձեռքերը։ 11Արեգակը, լուսինը իրենց կայանում կանգնեցին, քո նետերի լույսից, երբ սուրում էին, քո նիզակի փայլուն պայծառությունից։ 12Զայրացած առաջացար երկրի վրա, բարկությամբ ոտնակոխեցիր ազգերին։ 13Դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո ընտրյալի փրկության համար, անօրենի տան ծածկը ջարդեցիր՝ այն հիմնահատակ կործանելով (Սելա)։ 14Դու նրա գավազանով ծակեցիր նրա իշխանավորների գլուխը, որոնք մրրիկի պես եկան, որ ինձ ցրիվ տան. նրանց հրճվանքը տնանկին ծածկաբար լափելու պես է։ 15Դու քո ձիերով ծովը կոխոտեցիր հորդառատ ջրերի հորձանուտում։ 16Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։
17Թեկուզ թզենին չծաղկի, և որթատունկի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, ոչխարը կտրվի փարախից, և արջառ չլինի գոմերում, 18սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ։ 19Տեր Աստված իմ զորությունն է. իմ ոտքերը եղնիկների նման է անում և ինձ իմ բարձր տեղերի վրա է քայլեցնում։
Գլխավոր երաժշտին՝ իր լարային նվագարաններով։

Currently Selected:

ԱՄԲԱԿՈՒՄ 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy