YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 32

32
Մովսեսի երգը
1- Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ.
Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։
2Անձրևի պես թող կաթի իմ խրատը,
Ցողի պես թող իջնի իմ խոսքը,
Ինչպես անձրևը՝ կանաչ մարգագետնի վրա,
Եվ ինչպես հորդ անձրևներ՝ խոտի վրա,
3Քանզի ես կանչում եմ Տիրոջ անունը.
Պատի՛վ տվեք մեր Աստծուն։
4Աստծո#32.4 Եբր. Վեմ։ գործը կատարյալ է,
Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։
Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։
Արդար և ուղիղ է նա։
5Անարժան են նրան որդի կոչվելու. իրենցն է արատը։
6Ա՞յդ է քո արած հատուցումը Տիրոջը,
Ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ.
Նա չէ՞ քո հայրը, քեզ գնողը,
Որ ստեղծեց քեզ ու հաստատեց։
7Հիշի՛ր հին օրերը,
Մտաբերի՛ր անցած դարերի տարիները.
Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ,
Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։
8Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց
Եվ սփռեց Ադամի որդիներին,
Ազգերի սահմանները դրեց
Ըստ Իսրայելի որդիների թվի.
9Քանզի Տիրոջ բաժինն իր ժողովուրդն է,
Հակոբը նրա ժառանգության վիճակն է։
10Նրան գտավ ամայի մի երկրում,
Վայրի, ոռնացող անապատում.
Շրջապատեց նրան, խրատեց նրան,
Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։
11Ինչպես արծիվն իր բույնն է քրքրում,
Շուռ է գալիս իր ձագերի վրա,
Տարածում թևերն իր, վերցնում է նրանց
Ու տանում նրանց իր թևերի վրա,
12 Այնպես Տե՛րը միայն ման ածեց նրան.
Նրա հետ օտար աստված չկար։
13Նրան վեր հանեց երկրի բարձր վայրերը,
Որպեսզի ուտի արտերի պտուղը.
Ժայռից նրան մեղր ծծել տվեց
Եվ ապառաժ քարից՝ յուղ։
14Կովերի յուղով, մաքիների կաթով,
Գառների, Բասանի խոյերի և նոխազների ճարպով,
Ընտիր ցորենի ալյուրով կերակրեց նրան.
Դու խաղողի արյունը՝ գինի խմեցիր։
15Եսուրունը գիրացավ և քացի տվեց
(Գիրացա՜ր, հաստացա՜ր, յու՜ղ կապեցիր).
Եվ լքեց իր արարիչ Աստծուն
Եվ արհամարհեց իր փրկության վեմը։
16Օտար աստվածներով նրա նախանձը գրգռեցին,
Գարշելի բաներով բարկացրին նրան։
17Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն,
Աստվածներին, որոնց չէին ճանաչում,
Նոր աստվածեր, որ վերջերս եկան,
Որոնցից ձեր հայրերը չվախեցան։
18Դու լքեցիր քեզ ծնող Վեմը
Եվ մոռացար քեզ ստեղծող Աստծուն։
19Տերը տեսավ և բարկացավ,
Իր որդիներին ու դուստրերին մերժեց
20Եվ ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից,
Տեսնեմ նրանց վերջն ի՛նչ կլինի.
Քանզի նրանք մի ծուռ ազգ են,
Որդիներ, որոնց մեջ հավատ չկա։
21Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով,
Զայրացրին ինձ իրենց սնոտի կուռքերով.
Ուրեմն ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի անպիտան ժողովրդով,
Կբարկացնեմ նրանց անմիտ մի ազգով.
22Որովհետև իմ բարկությամբ կրակ բոցավառվեց
Եվ կայրի մինչև դժոխքի ներքին խորքերը,
Կլափի երկիրն ու նրա բերքը,
Կբորբոքեցնի լեռների հիմքերը։
23Նրանց վրա չարիքներ պիտի կուտակեմ
Ու իմ նետերն սպառեմ՝ նրանց վրա արձակելով։
24Նրանք պիտի հյուծվեն սովից
Եվ սպառվեն տենդից ու լեղի ժանտախտից։
Գազանների ժանիք կուղարկեմ նրանց վրա
Գետնի վրա սողացողների թույնի հետ։
25Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց.
Երիտասարդներին և կույս աղջիկներին,
Կաթնակերին ալևոր ծերի հետ։
26Ես ասացի. “Կցրեմ նրանց,
Կվերացնեմ նրանց հիշատակը մարդկանց միջից”,
27Միայն թե թշնամու բարկությունից վախեցա.
Միգուցե նրանց հակառակորդներն ուրախանան,
Միգուցե ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը,
Այլ մեր բարձրացած ձեռքը”.
28Որովհետև նրանք անխորհուրդ մի ազգ են,
Եվ նրանց մեջ իմաստություն չկա։
29Երանի իմաստուն լինեին, հասկանային այս,
Մտածեին իրենց վախճանի մասին։
30Մի մարդ ինչպե՞ս կհալածեր հազարին,
Եվ երկու մարդ ինչպե՞ս փախցներ տասը հազարին,
Եթե նրանց ապավենը չլքեր նրանց,
Եվ Տերը չմատներ նրանց.
31Որովհետև նրանց ապավենը մեր Ապավենին նման չէ,
Եվ մեր թշնամիները թող դատավոր լինեն.
32Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը
Եվ Գոմորի արտից։
Նրանց խաղողները թունավոր խաղողներ են,
Նրանց ողկույզները դառն են։
33Նրանց գինին վիշապների թույն է
Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։
34Մի՞թե դա չի թաքնված ինձ մոտ,
Չի՞ կնքված իմ շտեմարաններում։
35Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը.
Նրանց ոտքը կերերա ժամանակին,
Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը,
Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։
36Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի,
Կգթա իր ծառաներին,
Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց,
Եվ չկա կապվածը և ազատը։
37Նա պիտի ասի. “Ո՞ւր են նրանց աստվածները,
Այն ապավենը, որի վրա հույս էին դրել,
38Որոնք նրանց զոհերի ճարպն ուտում էին,
Խմում էին նրանց հեղելու նվերի գինին։
Թող վեր կենան և օգնեն ձեզ,
Ձեզ պաշտպան կանգնեն։
39Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ,
Ինձնից բացի է՛լ աստված չկա.
Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում,
Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում,
Եվ իմ ձեռքից ազատող չկա.
40Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնում
Եվ ասում. "Ես հավիտյան կենդանի եմ".
41Երբ իմ փայլատակող սուրը սրեմ,
Եվ ձեռքս դատաստանը գործադրի,
Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմ
Եվ ինձ ատողներին կհատուցեմ։
42Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ,
Իմ սուրը միս կուտի,
Սպանվածների ու գերիների արյամբ,
Թշնամիների իշխանների գլխից#32.42 Եբր. երկար մազերով գլխից։”։
43Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին,
Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում,
Իր թշնամիներից վրեժ է առնում
Եվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։
44Մովսեսը եկավ և այս երգի բոլոր խոսքերը խոսեց ժողովրդի ականջներին, Նավեի որդի Հեսուն էլ նրա հետ։ 45Երբ Մովսեսն այս բոլոր խոսքերը ամբողջ Իսրայելի հետ խոսեց վերջացրեց, 46ասաց նրանց. «Ձեր սրտում պահե՛ք այս բոլոր խոսքերը, որ ես այսօր բերեցի ձեզ համար իբրև վկայություն՝ հաղորդելու դրանք ձեր զավակներին, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը նրանք պահեն և կատարեն. 47որովհետև սա դատարկ բան չէ ձեզ համար, այլ ձեր կյանքն է, և սրանով է, որ երկարակյաց կլինեք այն երկրում, որի համար Հորդանան գետով անցնում եք այն ժառանգելու համար»։
48Տերը նույն օրը, խոսելով Մովսեսի հետ, ասաց. 49«Բարձրացի՛ր այդ Աբարիմ լեռը՝ Նաբավ լեռը, որ գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և տե՛ս Քանանի երկիրը, որը ես տալիս եմ Իսրայելի որդիներին իբրև կալվածք։ 50Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին. 51որովհետև դուք ինձ անհնազանդ եղաք Իսրայելի որդիների մեջ Հակառակության ջրերի մոտ, Կադեսում՝ Սին անապատում, և չսրբացրիք ինձ Իսրայելի որդիների մեջ։ 52Ուրեմն այդ երկիրը հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ՝ այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 32: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy