ՍԱՂՄՈՍՆԵՐ 137

137
Իսրայելի ողբը գերության մեջ
1Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս։
2Կախում էինք մեր քնարները նրա միջի ուռիներից,
3Որովհետև մեզ գերի վերցնողներն այնտեղ օրհներգության խոսք էին պահանջում մեզնից, և մեզ գերի տանողները՝ ուրախություն, թե՝ «Սիոնի երգերի՛ց երգեցեք մեզ համար»։
4Տիրոջ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում։
5Եթե քեզ մոռանամ, Երուսաղե՛մ, թող իմ աջ ձեռքը մոռացված լինի։
6Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ։
7Հիշի՛ր, Տե՛ր, Եդովմի որդիներին, որոնք Երուսաղեմի անկման օրն ասում էին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք մինչև նրա հիմքերը»։
8Ո՛վ Բաբելոնի աղջիկ, ո՛վ քանդող, երանի՜ նրան, որ կհատուցի քեզ այն հատուցման փոխարեն, որ հատուցեցիր մեզ։
9Երանի՜ նրան, որ կբռնի քո երեխաներին և կզարկի քարերին։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 137: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում