ՀՈԲ 41

41
1«Կարո՞ղ ես լևիաթանին կարթով քաշել ու նրա լեզուն պարանով վար ձգել։
2Կարո՞ղ ես նրա քթին պարան անցկացնել ու նրա ծնոտը կարթով ծակել։
3Մի՞թե նա քեզ շատ կաղաչի կամ փափուկ խոսքեր կխոսի՞ քեզ հետ։
4Մի՞թե նա քեզ հետ դաշինք կդնի. նրան կարո՞ղ ես հավիտենական ծառա անել։
5Մի՞թե կարող ես նրա հետ, ինչպես թռչնիկի հետ, խաղալ ու նրան քո աղախինների համար կապել։
6 Առևտրական ընկերակիցները կարո՞ղ են նրանով առևտուր անել, նրան վաճառականների մեջ բաժանել։
7Նրա մորթին կարո՞ղ ես սլաքներով լցնել, նրա գլուխը՝ ձկնորսի տեգերով։
8Ձեռքդ վրա՛ն դիր և պատերա՛զմ հիշիր. կրկին չես անի։
9Նրան նվաճելու հույսը դատարկ է մնում. արդեն միայն նրա տեսքը բավական է զարհուրեցնելու համար։
10Մի այնպիսի հանդուգնը չկա, որ նրան գրգռի. ուրեմն ո՞վ է նա, որ իմ առջև կանգնի։
11Առաջ ո՞վ է ինձ մի բան տվել, որ ես նրան վճարեմ. երկնքի տակ ամբողջ եղածն իմն է։
12Ես նրա անդամների մասին չեմ լռի, նաև նրա զորության ու գեղեցիկ կարգավորության մասին։
13Ո՞վ կարող է նրա զգեստի երեսը բաց անել. նրա զույգ կզակների մեջ ո՞վ կմտնի։
14Նրա երեսի դռներն ո՞վ կարող է բաց անել. նրա ատամների շուրջը երկյուղ կա։
15 Նրա վահանների ամրությունն իր խրոխտությունն է. կպած են, պինդ կնքված.
16Մեկը մյուսին այնպես է կպած, որ նրանց միջով քամի էլ չի անցնի։
17Իրար կցված են, իրար բռնել են, իրարից հնարավոր չէ բաժանել։
18Նրա փռշտոցից լույս է փայլում. նրա աչքերն արշալույսի կոպերի նման են։
19Նրա երախից ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր թռչկոտում։
20Քթանցքերից ծուխ է դուրս գալիս, ինչպես եռացող պղնձե կաթսայից, որ վառվող ցախի վրա է։
21Նրա շունչը կայծերն է վառում, և բոց է քլքլում նրա բերանից։
22Նրա պարանոցում ուժ է բնակվում, ու նրա առաջից երկյուղը փախչում է#41.22 Կամ պարում է, ցատկում է։։
23Նրա մսի ծալքերը իրար լավ կպած են. նրանք հաստատ են և անշարժ։
24Սիրտը քարի նման ձուլված է, կարծես տակի ջրաղացքարի պես պինդ է։
25Նրա վեր կենալու ժամանակ զորավորները դողում են, թնդյունի պատճառով շփոթվում։
26Նրան հասնող սուրը չի դիմանա, նիզակը, գեղարդը, զրահն էլ։
27Երկաթը նա հարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։
28Աղեղի նետերը նրան չեն փախցնի. պարսաքարերը նրա համար մղեղ են դառնում։
29Մահակները շյուղից է համարում իր համար, տեգի ճոճվելու վրա ծիծաղում է։
30Նրա տակ սրածայր խեցիներ կան. կամնասայլի հետք է թողնում ցեխի վրա իր հետևից։
31Անդունդը կաթսայի պես եռացնում է և ծովը իր հետևից սպեղանու եռացող կաթսայի է վերածում։
32Ճանապարհը ետևից փայլող հետք է թողնում. անդունդն սպիտակած մազի պես է երևում։
33Նրա նմանը երկրի վրա չկա. նա աներկյուղ է ստեղծվել։
34Նա արհամարհանքով է նայում բոլոր հպարտացածներին. նա հպարտության բոլոր որդիների թագավորն է»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 41: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում