ԵՍԱՅԻ 27

27
1Այն օրը Տերն իր ամուր, մեծ և զորավոր սրով պիտի պատժի փախչող վիշապ օձին, ոլորուն վիշապ օձին. պիտի սպանի ծովում եղող վիշապին։ 2Այդ օրը երգելու են նրա մասին. «Ցանկալի այգի»։ 3Ես՝ Տերս եմ դրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ այն. որպեսզի ոչ ոք չվնասի դրան, ես գիշեր-ցերեկ պահպանում եմ այն։ 4Ես զայրույթ չունեմ. եթե այն ինձ փուշ և տատասկ մատուցեր, պատերազմով կհարձակվեի նրա վրա և բոլորը միասին կայրեի, 5կամ էլ թող իմ պահպանությանը կառչի, ինձ հետ խաղաղություն անի, խաղաղություն անի ինձ հետ։
6Ապագայում Հակոբը պիտի արմատավորվի, Իսրայելը պիտի ծաղկի և ընձյուղի և աշխարհը պիտի լցնի պտղով։ 7Մի՞թե Տերը նրան հարվածել է, ինչպես հարվածել է նրան հարվածողներին, կամ սպանե՞ց նրան, ինչպես նրան սպանողներին։ 8Դու աքսորով և վտարումով պայքարեցիր նրանց դեմ, սաստիկ հողմով վտարեցիր նրան արևելյան քամու օրը։ 9Ուրեմն սրանով պիտի քավվի Հակոբի անօրենությունը, և սա է նրա մեղքի վերցվելու ամբողջ պտուղը. երբ զոհասեղանի քարերը փշրված կրաքարերի պես անի, այլևս կանգնած չեն մնալու աստարովթներն ու խնկասեղանները, 10որովհետև պարսպապատ քաղաքն ամայացած, բնակավայրը երեսի վրա թողնված ու լքված պիտի լինի անապատի պես։ Այնտեղ զվարակն է արածելու, մակաղելու է այնտեղ և ճարակելու է նրա ճյուղերը։ 11Նրա ճյուղերը չորանալով պիտի կոտրատվեն. կանայք պիտի գան, վառեն դրանք, որովհետև այս ժողովուրդը խոհեմ չէ, դրա համար նրան չի գթալու նրա Արարիչը, և նրան ձևավորողը նրան չի բարեհաճելու։ 12Այդ օրը Տերը Գետի#27.12 Եփրատի։ հորձանքից մինչև Եգիպտոսի հեղեղատը պիտի կալսի, և դուք մեկ առ մեկ պիտի հավաքվեք, ո՛վ Իսրայելի որդիներ։ 13Այդ օրը հնչելու է մեծ փողը, և գալու են Ասորեստանում կորածները և Եգիպտոս աքսորվածները և երկրպագելու են Տիրոջը Երուսաղեմում՝ սուրբ լեռան վրա։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 27: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում