ԺՈՂՈՎՈՂ 9

9
1Ես այս բոլորի մասին մտածեցի#9.1 Բռց. իմ սրտում դրեցի։, որպեսզի այս բոլորն էլ քննեմ, որ արդարներն ու իմաստունները և նրանց գործերն Աստծու ձեռքին են. մարդը չգիտի թե՛ սերը, թե՛ ատելությունը, և ամեն բան, որ իր առջևում է։
2Ամեն բան ամենքի համար է. նույն վախճանը լինում է արդարին և անիրավին, բարի և մաքուր մարդուն ու անմաքուրին, զոհ անողին և զոհ չանողին, ինչպես բարին է, այնպես էլ մեղավորն է, երդում անողը երդումից վախեցողի պես է։
3Սա չարիք է արեգակի տակ եղած բոլոր գործերի մեջ, որ բոլորի վախճանը միևնույն է. ու նաև մարդկանց որդիների սիրտը լի է չարությամբ, և նրանց սրտում խենթություն կա, մինչև ապրում են, իսկ հետո իջնում են մեռելների մոտ։
4Ով որ ընկեր է մյուս ապրողներին, հույս կա նրա համար, որովհետև ողջ շունը մեռած առյուծից լավ է։
5Ողջերը գիտեն, որ մեռնելու են, բայց մեռելները ոչ մի բան չգիտեն և վարձատրություն էլ չունեն, որովհետև նրանց հիշատակը մոռացվել է։
6Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց կորած են, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաներից։
7Գնա՛, ուրախությամբ կե՛ր հացդ և զվարթ սրտով խմի՛ր գինիդ, որովհետև Աստված արդեն հավանել է քո գործերը։
8Հանդերձներդ թող միշտ սպիտակ լինեն, և գլխիդ յուղը թող չպակասի։
9Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։
10Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛, որովհետև գերեզմանում, ուր որ գնալու ես, գործ, նշանակություն, գիտություն և իմաստություն չկա։
11Դարձա ու արեգակի տակ տեսա, որ մրցավազքը թեթևաշարժներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ հզորներինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, հարստությունն էլ ողջամիտներինը չէ, շնորհքն էլ գիտուններինը չէ, որովհետև ժամանակն ու դիպվածը բոլորին են պատահում։
12Քանի որ մարդը չգիտի իր ժամանակը. ինչպես որ ձկներն են բռնվում չար ուռկանով, ինչպես որ թռչուններն են բռնվում ծուղակի մեջ, նրանց նման էլ մարդկանց որդիներն են բռնվում որոգայթի մեջ մի չար ժամանակում, որը հանկարծ նրանց վրա է գալիս։
Մտածումներ իմաստության և հիմարության մասին
13Արեգակի տակ այս իմաստությունն էլ տեսա, և այն մեծ էր ինձ համար։
14Մի փոքր քաղաք և մեջը քիչ մարդ, նրա դեմ մի մեծ թագավոր եկավ և պաշարեց այն ու նրա դեմ մեծամեծ պատնեշներ շինեց։
15Բայց այնտեղ մի աղքատ իմաստուն գտնվեց և իր իմաստությամբ ազատեց քաղաքը. սակայն ոչ ոք չհիշեց այն աղքատ մարդուն։
16Եվ ես ասացի. «Իմաստությունն ուժից լավ է, թեկուզ և աղքատի իմաստությունն արհամարհված լինի, և նրա խոսքը չլսեն»։
17Իմաստունների մեղմ խոսքերն ավելի լավ են, քան անմիտների վրա իշխողի աղաղակը։
18Իմաստությունը պատերազմական գործիքներից լավ է, բայց մի մեղավորը շատ բարիքներ է ոչնչացնում։

Արդեն Ընտրված.

ԺՈՂՈՎՈՂ 9: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում