ԺՈՂՈՎՈՂ 5

5
Անխոհեմ խոստումներ չանել
1Երբ որ Աստծու տունը գնաս, զգո՛ւյշ եղիր, թե ինչ ես անում, և մոտեցի՛ր ավելին լսելու համար, ոչ թե անմիտների պես զոհը մատուցիր, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։
2Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ Աստծու առաջ թող չշտապի խոսելու, որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. սրա համար էլ թող խոսքերդ քիչ լինեն։
3Ինչպես որ երազը բազում մտազբաղությունից է գալիս, այնպես էլ անմիտի ձայնը՝ բազում բառերից։
4Երբ Աստծուն ուխտ անես, այն կատարելը մի՛ ուշացրու, որովհետև նա անմիտների հանդեպ բարեհաճ չէ. ինչ որ ուխտում ես, կատարի՛ր։
5Լավ է չուխտես, քան թե ուխտես և չկատարես։
6Բերանիդ թույլ մի՛ տուր, որ մեղանչել տա մարմնիդ, և Աստծու պատգամաբերի առաջ մի՛ ասա. «Սխալվեցի»։ Ինչո՞ւ Աստված բարկանա քո խոսքի#5.6 Բռց. ձայնի։ համար և քո ձեռքի գործերն ավերի։
7Որովհետև երազների շատության մեջ ունայնություն և շատախոսություն կա, իսկ դու վախեցի՛ր Աստծուց։
Հարստությունն անօգուտ է
8Եթե մի գավառում տեսնես մի աղքատի հարստահարությունը և իրավունքի ու արդարության հափշտակվելը, մի՛ զարմացիր այդ բանի վրա, որովհետև բարձրին հսկում է մեկ ավելի բարձրը, և նրանց վրա՝ առավել բարձրերը։
9Երկրի ամենամեծ հսկողը թագավորն է. նա է տնօրինում մշակված արտը։#5.9 Եբր. անհասկանալի է։
10Դրամ սիրողը դրամից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ շահույթից։ Սա էլ է ունայնություն։
11Երբ շատանում են բարիքները, շատանում են այն ուտողները, ուրեմն նրանց տերերի համար ի՞նչ օգուտ կա, բացի իրենց աչքով տեսնելուց։
12Աշխատողի քունը քաղցր է, քիչ ուտի, թե շատ. բայց հարուստի կուշտ փորը թույլ չի տալիս, որ հանգիստ քնի։
13Տեսա, որ դառը չարիք կա արեգակի տակ. այն հարստությունը, որ դիզվում է ի վնաս իր տիրոջ։
14Եվ եթե այդ հարստությունը մի չարաղետ զբաղմունքով կորչի, և նրան որդի ծնվի, նա ձեռքում ոչինչ չի ունենա։
15Նա ինչպես որ ելավ իր մոր որովայնից, մերկ էլ ետ կդառնա. կգնա, ինչպես որ եկել էր, և իր աշխատանքից ոչինչ չի վերցնի, որ իր ձեռքով տանի իր հետ։
16Սա էլ է մի դառը չարիք, որ ինչպես որ եկավ, այնպես էլ գնալու է, և նրան ի՞նչ օգուտ կա, որ աշխատեց քամուն հետապնդել։
17Նա իր բոլոր օրերը խավարում կսպառի կսկիծով, հիվանդությամբ և բարկությամբ։
18Ահա իմ տեսածը. լավ և վայելուչ է ուտել ու խմել և արեգակի տակ իր կատարած աշխատանքով բարիք վայելել կյանքի այն քիչ օրերին, որ Աստված տվել է, որովհետև դա է նրա բաժինը։
19Ամեն մարդու, որին Աստված հարստություն և ստացվածք է տվել, նրան նաև իշխանություն է տալիս դրանից ուտելու, իր բաժինն առնելու և իր աշխատանքով ուրախանալու. սա Աստծու պարգևն է։
20Որովհետև նա իր կյանքի օրերը շատ չի հիշելու, որովհետև Աստված նրան զբաղ է պահում նրա սրտի ուրախությամբ։

Արդեն Ընտրված.

ԺՈՂՈՎՈՂ 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում