Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12

12
Եգիպտական արշավանք Հուդայի վրա
(Գ Թագ. 14.25-28)
1Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց, և ինքը հզորացավ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրենքը, իր հետ նաև՝ ամբողջ Իսրայելը։ 2Եվ որովհետև նրանք անհավատարիմ եղան Տիրոջը, Ռոբովամ թագավորի իշխանության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորն արշավեց Երուսաղեմի վրա 3հազար երկու հարյուր մարտակառքով և վաթսուն հազար հեծյալներով։ Անթիվ էր Եգիպտոսից նրա հետ եկած բանակը, որ բաղկացած էր լիբեացիներից, սոկիացիներից և եթովպացիներից։ 4Նա վերցրեց Հուդայի պարսպապատ քաղաքները և եկավ մինչև Երուսաղեմ։ 5Այն ժամանակ Սեմայիա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի երկրի իշխանների մոտ, որոնք Սիսակի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ ձեզ եմ թողնում Սիսակի ձեռքում”»։ 6Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհվեցին և ասացին. «Արդար է Տերը»։ 7Երբ Տերը տեսավ նրանց խոնարհվելը, Տիրոջ խոսքը եղավ Սեմայիային՝ ասելով. «Նրանք խոնարհվեցին. ես նրանց կորստյան չեմ մատնի, շուտով նրանց ազատություն կտամ, և իմ բարկությունը չի թափվի Երուսաղեմի վրա Սիսակի միջոցով։ 8Սակայն նրանք ծառաներ կդառնան նրան և կհասկանան, թե ի՛նչ է ինձ ծառայելը, և ի՛նչ է երկրային թագավորներին ծառայելը»։ 9Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և առավ Տիրոջ տան գանձերն ու թագավորի տան գանձերը. առավ ամեն ինչ։ Նա առավ նաև Սողոմոնի պատրաստած ոսկե ասպարները։ 10Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե ասպարներ պատրաստեց և դրանք հանձնեց թագավորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխավորներին։ 11Երբ թագավորը մտնում էր Տիրոջ տունը, գալիս էին սուրհանդակները և կրում դրանք. ապա կրկին դրանք վերցնում ու տանում էին սուրհանդակների պահակատունը։ 12Քանի որ նա խոնարհվեց, Տիրոջ բարկությունը վերացավ նրանից, և Տերը նրան ամբողջովին չկործանեց. Հուդայում բարի բաներ էլ կային։
Ռոբովամի թագավորության ամփոփումը
13Ռոբովամ թագավորը հզորացավ Երուսաղեմում և այնտեղ թագավորում էր։ Երբ Ռոբովամը թագավոր դարձավ, արդեն քառասունմեկ տարեկան էր. նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Երուսաղեմի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։ 14Նա չարիք գործեց, որովհետև նա իր սիրտը չուղղեց Տիրոջ կողմը՝ նրան փնտրելու համար։ 15Ռոբովամի առաջին և վերջին գործերը գրի են առնված Սեմայիա մարգարեի պատմությունների և Ադդով տեսանողի ազգաբանությունների մեջ։ Ռոբովամի և Հերոբովամի միջև շարունակ պատերազմներ տեղի ունեցան։ 16Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա որդի Աբիան թագավոր եղավ նրա փոխարեն։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում