YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 143

143
Աղոթք օգնության համար
Դավթի սաղմոս։
1Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ աղաչանքին. պատասխանի՛ր ինձ քո ճշմարտությամբ և քո արդարությամբ։
2Քո ծառայի հետ դատաստանի մեջ մի՛ մտիր, որովհետև ոչ մի կենդանի մարդ չի արդարանա քո առջև։
3Որովհետև թշնամին հալածում է իմ անձը, իմ կյանքը նա գցում է գետնին և ինձ նստեցնում է խավարի մեջ՝ վաղուց մեռածների պես։
4Իմ հոգին մաշվեց իմ մեջ, իմ սիրտն ավերված է ինձանում։
5Ես հիշում եմ առաջվա օրերը, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, խորհում եմ քո ձեռքերի գործերի մասին։
6Ձեռքերս տարածում եմ դեպի քեզ. իմ անձը չոր հողի պես ծարավ է քեզ։ (Սելա)։
7Շո՛ւտ արա, լսի՛ր ինձ, Տե՛ր. հոգիս մաշվում է, երեսդ մի՛ ծածկիր ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին։
8Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
9Տե՛ր, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից. ես ապավինել եմ քեզ։
10Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը. քո բարի հոգին թող ինձ դեպի ուղիղ երկիր առաջնորդի։
11Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո անվան համար, քո արդարության համար իմ անձը հանի՛ր նեղությունից։
12Եվ քո ողորմությամբ սատկեցրո՛ւ իմ թշնամիներին և կորցրո՛ւ իմ անձի բոլոր նեղիչներին, որովհետև ես քո ծառան եմ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy