YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 130

130
Աղոթք օգնության համար
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։
2Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։
3Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։
4Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։
5Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հույսս դրել։
6Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։
7Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։
8Նա Իսրայելը կփրկի իր բոլոր անօրենություններից։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy