YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 18

18
1Մեկուսացած մարդն իր փափագն է որոնում, ընդդիմանում է#18.1 Բռց. Բորբոքվում է։ ամեն ողջամտության։
2Անմիտը խոհեմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտի մեջ եղածն է արտահայտում։
3Անիրավության գալու ժամանակ անարգանքն էլ կգա, իսկ նախատինքի հետ՝ խայտառակությունը։
4Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են, իմաստության աղբյուրը առատաբուխ վտակ է։
5 Հօգուտ անիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը#18.5 Բռց. ծռելը։։
6Անմիտի շրթունքները կռվի մեջ կմտնեն, և նրա բերանը ծե՜ծ է կանչում։
7Անմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։
8Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների նման են. նրանք իջնում են մարմնի խորքերը#18.8 Շտեմարանները, որովայնը։։
9Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։
10Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։
11Հարուստի ունեցվածքն իր ամուր բերդաքաղաքն է և նրա երևակայության մեջ բարձր պարսպի նման է։
12Մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։
13Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է։
14Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։
15Ողջախոհ միտքը գիտություն է ստանում, իսկ իմաստունների ականջը գիտություն է որոնում։
16Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։
17 Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։
18Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։
19Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։
20Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա. նա կհագենա իր շրթունքների արդյունքից։
21Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։
22 Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։
23Աղքատն աղաչանքներով է խոսում, բայց հարուստը պատասխանում է խստությամբ։
24Ընկերներ կան, որոնք կործանում են բերում,#18.24 Կամ Շատ ընկերներ ունեցողը կկործանվի։ բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 18: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy