YouVersion Logo
Search Icon

ՀՈԲ 4

4
Առաջին խոսակցությունը
(4.1–14.22)
1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.
2«Եթե մեկը փորձի քեզ մի խոսք ասել, կսրտնեղե՞ս. բայց ո՞վ կարող է իրեն զսպել, որ չխոսի։
3Ահա դու շատերի ես խրատել, տկար ձեռքերը զորացրել։
4Քո խոսքերը տատանվողին կանգնեցրել են, ու տկարացած ծնկները դու զորացրել ես։
5Բայց հիմա որ քեզ է պատահել, դժվարանում ես, քեզ է դիպել, և դու սարսափում ես։
6Մի՞թե Աստծուց վախենալը չէ քո վստահությունը, և քո հույսը՝ քո ճանապարհի կատարելությունը։
7Հիշի՛ր, թե ո՛վ է անմեղ լինելով կործանվել, և արդարները որտե՛ղ են բնաջնջվել։
8Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։
9Աստծու շնչից կորչում են ու նրա բարկության ոգուց ոչնչանում։
10Առյուծի մռնչյունը և գոռացող առյուծի ձայնը կտրվել է, իսկ կորյունների ատամները՝ Աստված կոտրել։
11Առյուծը կորչում է առանց որսի, իսկ էգ առյուծի կորյունները ցրվում են։
12Ինձ գաղտագողի մի խոսք ասվեց, ու իմ ականջը նրանից մի շշունջ առավ.
13Գիշերվա տեսիլքների՝ խռովահույզ մտածումների մեջ, երբ մարդկանց վրա խոր քուն իջնի,
14Ինձ երկյուղ պատեց ու դող և իմ բոլոր ոսկորները շարժեց։
15Առաջովս մի ոգի էլ անցավ. մարմնիս մազերը ցցվեցին։
16Նա կանգնեց, ու ես նրա կերպարանքը չճանաչեցի. իմ առջև մի տեսիլք կար։ Լռություն եղավ, ու ես մի ձայն լսեցի, որ ասում էր.
17“Մի՞թե մարդն Աստծուց ավելի արդար է, կամ մի այր՝ իր Արարչից ավելի մաքուր։
18Ահա նա իր ծառաներին չի հավատում և իր հրեշտակների վրա թերություն է գտնում։
19Ո՞ւր մնացին նրանք, որոնք կավե տներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են, և որոնք ցեցի նման ճզմվում են։
20Առավոտից մինչև երեկո փշրվում են, առանց մեկի ուշադրության՝ աննկատ հավիտյան կորչում։
21Ահա նրանց վրանի լարը կկտրվի, և նրանք կմեռնեն իմաստության պակասից”»։

Currently Selected:

ՀՈԲ 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy