YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 38

38
Եզեկիայի հիվանդությունը և կազդուրումը
(Դ Թագ. 20.1-11, Բ Մն. 32.24-26)
1Այդ օրերին մերձիմահ հիվանդացավ Եզեկիան։ Ամոզի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Կարգավորի՛ր քո տունը#38.1 Կտակ կամ վերջին պատվե՛ր արա։, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու”»։ 2Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը։ 3Նա ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է քո աչքերին»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։
4Ապա Տիրոջ խոսքը հասավ Եսայուն՝ ասելով. 5«Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը։ Ահավասիկ, քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։ 6Ես քեզ և այս քաղաքը պիտի ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պիտի պաշտպանեմ այս քաղաքը”»։ 7Տիրոջ կողմից սա թող նշան լինի քեզ, որ Տերը կատարելու է այն, ինչ նա ասել է. 8«Ահա ես տասն աստիճան հետ պիտի դարձնեմ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով իջած ստվերը»։ Եվ արևը տասն աստիճան հետ դարձավ իր իջած աստիճաններից։
9Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի գրվածքը, երբ նա հիվանդացավ և ապաքինվեց հիվանդությունից.
10«Ես ասացի. գնալու եմ իմ օրերի կեսին, մեռելների աշխարհի դռներին եմ անցկացնելու իմ մնացած տարիները։ 11Ասացի. Տիրոջն այլևս չեմ տեսնելու, Տիրոջը՝ ողջերի երկրում. ոչ մի մարդու այլևս չեմ նայելու աշխարհի բնակիչների հետ։ 12Իմ բնակարանը վերցվում է ու հովվի վրանի նման տարվում ինձնից։ Ես ջուլհակի պես փաթաթեցի իմ կյանքը. նա ինձ կտրելու է թեզանից։ Ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։ 13Սպասեցի մինչև առավոտ, առյուծի պես կոտրատում էր իմ բոլոր ոսկորները. ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։ 14Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։
15Ի՞նչ ասեմ. ինքն ինձ ասաց և ինքն էլ կատարեց. իմ բոլոր տարիներին հանդարտ պիտի ընթանամ իմ հոգու դառնության համար։ 16Ո՛վ Տեր, սրանցով ապրում են մարդիկ, և դրանց բոլորի մեջ է իմ հոգու կյանքը։ Դո՛ւ ինձ բժշկեցիր, դո՛ւ ինձ ապրեցրիր։ 17Ահավասիկ իմ բարօրության համար դառնություն եղավ ինձ, դառնություն. բայց դու ինձ սիրեցիր՝ իմ անձը դուրս հանելով ոչնչացման փոսից, քանզի իմ բոլոր մեղքերը քո հետևը գցեցիր։ 18Մեռելների աշխարհը քեզ չի գովերգի, մահը քեզ չի օրհնաբանի, քո հավատարմության վրա հույս չեն դնի գուբն իջնողները։ 19Ապրողը, ապրողն է քեզ գովերգելու, ինչպես այսօր՝ ես։ Հայրն իր որդիներին պիտի իմացնի քո հավատարմությունը։ 20Տերն ինձ փրկելու է. ուրեմն լարավոր նվագարաններով երգեր երգենք մեր կյանքի բոլոր օրերին Տիրոջ տան մեջ»։
21Եվ Եսային ասաց. «Չոր թզեր թող վերցնեն ու քսեն վերքի վրա, և նա կառողջանա»։ 22Իսկ Եզեկիան հարցրեց. «Ի՞նչ է այն նշանը, որով կիմանամ, թե Տիրոջ տունն եմ բարձրանալու»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 38: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy