YouVersion Logo
Search Icon

Բ Հովհաննես 1

1
Ուղերձ և ողջույն
1Երեցը՝ ընտրյալ Տիրուհուն ու նրա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտությամբ. ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր ճշմարտությունը ճանաչել են, 2այն ճշմարտությունը, որ մեզանում մնում է և հավիտյան մեզ հետ կլինի, 3թող ձեզ հետ լինեն շնորհ, ողորմություն, խաղաղություն՝ Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, ճշմարտությամբ ու սիրով։
Ճշմարտություն և սեր
4Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներին, որ ճշմարտությամբ ընթանում են համաձայն այն պատվիրանի, որ Հորից ստացանք։ 5Եվ հիմա աղաչում եմ քեզ, Տիրուհի՛. ոչ թե մի նոր պատվիրան եմ քեզ գրում, այլ այն, որ սկզբից ունեինք. սիրենք միմյանց։ 6Եվ սա է սերը, որ նրա պատվիրանների համաձայն ընթանանք, և սա է պատվիրանը, որ ինչպես սկզբից լսեցիք, այնպես ընթանաք։ 7Որովհետև բազում մոլորեցնողներ են աշխարհ եկել, որոնք Հիսուս Քրիստոսին մարմնով եկած չեն դավանում. այդպիսին մոլորեցնող ու Նեռ է։ 8Ինքներդ ձեզ համար զգո՛ւյշ եղեք, որպեսզի չկորցնենք այն, ինչ վաստակեցինք, այլ որպեսզի ամբողջ վարձն ստանանք։ 9Ամեն ոք, ով առաջ է ընկնում և Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, Աստված չունի։ Ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա Որդուն էլ ունի, Հորն էլ։ 10Եթե մեկը ձեզ մոտ գա և այս վարդապետության կրողը չլինի, նրան տուն մի՛ ընդունեք ու մի՛ ողջունեք, 11որովհետև ով նրան ողջունի, նրա չար գործերին մասնակից կլինի։
Վերջաբան
12Շատ բան ունեմ ձեզ գրելու, բայց չկամեցա թղթով ու թանաքով գրել, այլ հույս ունեմ ձեզ մոտ գալու և դեմ առ դեմ խոսելու, որ մեր ուրախությունը կատարյալ լինի։ 13Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy