YouVersion Logo
Search Icon

Բ Կորնթացիներին 13

13
Հորդոր ինքնաճանաչման և կատարելութան
1Այս երրորդ անգամ է, որ ձեզ մոտ եմ գալիս. «Երկու-երեք վկաների բերանով ամեն ինչ կհաստատվի» (Բ Օր. 17.6, 19.15)։ 2Առաջ ասել եմ և հիմա էլ նախապես ասում եմ որպես երկրորդ անգամ ձեզ մոտ եղող. հիմա հեռվից գրում եմ նախկինում այն մեղանչածներին և բոլոր մյուսներին, որ եթե դարձյալ գամ, չեմ խնայելու։ 3Քանի որ դուք ապացույց եք որոնում, թե Քրիստոսն է ինձանով խոսում, ապա կտեսնեք, որ նա տկար չէ ձեզ համար, այլ զորավոր է ձեր մեջ։ 4Թեպետ նա որպես տկար խաչվեց, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ թեև տկարանում ենք նրա համար, բայց նրա հետ կենդանի կլինենք ձեր մեջ Աստծու զորությամբ։
5Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։ 6Բայց հույս ունեմ, որ գիտեք, թե մենք չձախողվեցինք։ 7Աղոթում ենք Աստծուն, որ չարիք չգործեք։ Ոչ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որպեսզի դուք բարին գործեք, թող որ մենք ձախողված լինենք։ 8Որովհետև մենք անզոր ենք ճշմարտության դեմ, զորությունը միայն ճշմարտության համար ունենք։ 9Ուրախանում ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Մենք էլ աղոթում ենք ձեր կատարելության համար։ 10Այն բանի համար եմ հեռվից այս գրում, որ չլինի թե իմ գալու ժամանակ խստությամբ վարվեմ իմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց կառուցելու և ոչ քանդելու համար։
11Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ 12Սուրբ համբույրով միմյանց ողջո՛ւյն տվեք։ Ձեզ ողջունում են բոլոր սրբերը։ 13Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy