YouVersion Logo
Search Icon

Ա Կորնթացիներին 8

8
Կուռքերին արված զոհերի մասին
1Կուռքերին զոհաբերված մսի վերաբերյալ գիտենք, բոլորս ենք այդ մասին տեղյակ. գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ ամրացնում։ 2Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի, թե ինչպե՛ս պետք է գիտենալ։ 3Իսկ ով սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։
4Արդ կուռքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է, և որ ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն մեկից։ 5Թեպետ կան այսպես կոչված «աստվածներ» թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր, 6բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար, և կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։ 7Սակայն բոլորն այս գիտությունը չունեն, որովհետև ոմանք մինչև հիմա էլ կուռքերին զոհաբերված միսը խղճմտանքով ուտում են, և նրանց խղճմտանքը, տկար լինելով, պղծվում է։ 8Բայց ուտելիքը չէ մեզ Աստծու առաջ կանգնեցնելու. եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա, և եթե չուտենք, ոչնչով չենք պակասի։ 9Միայն թե զգո՛ւյշ եղեք, որ ձեր այդ ազատությունը տկարների համար գայթակղություն չդառնա։ 10Որովհետև եթե մեկը քեզ, որ այդ գիտությունն ունես, մեհյանում սեղան նստած տեսնի, չէ՞ որ նրա խղճմտանքը, որ տկար է, զոհաբերված միսն ուտելու համարձակություն կստանա։ 11Եվ քո գիտության պատճառով կկորչի այն տկար եղբայրը, որի համար Քրիստոսը մեռավ։ 12Եվ այսպես, եղբայրների դեմ մեղանչելով ու այն տկարների խղճմտանքին հարվածելով՝ Քրիստոսի դեմ մեղք եք գործում։ 13Ուստի եթե կերակուրն իմ եղբորը գայթակղեցնում է, ես հավիտյան միս չեմ ուտի, որ իմ եղբորը չգայթակղեցնեմ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy